«Թանգարանային նախագիծ»

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Համագործակցային նախագիծ՝ Հեղինե Խալաթյանի

Ժամանակահատված՝ շուրջտարյա

«Թանգարանային և պատմամշակութային տարածքների ուսումնասիրման, ճանաչման, դրանք՝ որպես կրթական տարածքներ օգտագործման և օտար լեզուների զարգացման» նախագիծ

Նախագծի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել, հետազոտել, ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքները,  կազմակերպել թանգարանային և տեսարժան վայրերի այցելություններ՝ իրականացնելով կրթական ծրագրեր, ինտեգրված դասեր, պարապմունքներ՝ մայրենի և օտար լեզուներով, համագործակցել այլ դպրոցների հետ։

Դասերի ընթացքում դասավանդողն ընտրում է որևէ թանգարան կամ պատմամշակութային տեսարժան վայր, սովորողներին տրամադրում թանգարանի մասին հիմնական տեղեկություն, հանձնարարում տարբեր աղբյուրներից հայթայթել լրացուցիչ տեղեկություն, սովորողների հետ թարգմանել անգլերեն, պատրաստել երկլեզու պրեզենտացիա՝ որպես ուսումնական նյութ։

Ճամփորդության մեկնելիս ամեն անգամ գիդ-էքսկուրսավարի և թարգմանչի պարտականությունները ստանձնում է մի քանի սովորող։ Անհրաժեշտ է նախապես աշխատել գիդ-էքսկուրսավարների և թարգմանիչների խոսքի, առոգանության, բեմական կեցվածքի և ժեստերի վրա։

Ճամփորդությունից երեք շաբաթ առաջ նախատեսվում է նյութը պատրաստել, թարգմանել, յուրացնել՝ պատմության, հայրենագիտության, բնագիտության, մայրենի և օտար լեզուների դասաժամերին։ Վերջին շաբաթվա մեջ՝ կազմակերպել այցելություն տվյալ մշակութային վայր, որտեղ անցկացնել դաս-պարապմունք, այնուհետև շրջել թանգարանով՝ սովորող գիդ-էքսկուրսավարների ու թարգմանիչների ուղեկցությամբ։ Արդյունքը ցույց տալ բլոգում, ենթակայքում հրապարակված ֆիլմերի, պատումների, տեսադասերի միջոցով։

Մշակութային օջախները, օգտագործելով որպես հաղորդակցական համակարգ և ուսումնական գործունեությունը կազմակերպելու հարթակ, կնպաստեն մեր երկրում թանգարանային այցելությունների և ներքին տուրիզմի զարգացմանը։

Թանգարաններ՝

Lusik Aguletsi house-museum

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ԳԱՖԵՍՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Պատմամշակութային տարածքների ուսումնասիրությունն օտար լեզուներով

Օտար լեզվի ուսումնառությունը դիտվում է որպես հաղորդակցվելու կարողությունների զարգացմանը միտված կրթական գործընթաց։  Սովորողների հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերն ու գործողությունները կարելի է զարգացնել մշակութային հարաբերությունների, շփումների միջոցով։ Օտար լեզվով պատմամշակութային արժեքներն ուսումնասիրելը կարևոր քայլ է՝ ընդարձակելու սովորողների շփումների ոլորտը և հաղորդակցվելու հնարավորությունները։

Նպատակները

  • Հաղորդակցման կարողությունների զարգացում
  • Ուսումնասիրվող մշակույթային արժեքների, նրանց պատմության, աշխարհագրության, սովորույթների, ավանդույթների իմացություն օտար լեզվով
  • Սովորողների մոտ սեփական երկրի մշակույթն օտար ազգերին ներկայացնելու կարողության ձևավորում
  • Ինքնակրթությամբ զբաղվելու կարողության ձևավորում

Խնդիրները

  • Զարգացնել սովորողների լեզվական խոսքային կարողությունները
  • Բարձրացնել դպրոցից դուրս սովորողի շփման վստահությունը
  • Հարստացնել սովորողի օտարալեզվյան բառապաշարը
  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը` կարդացածը վերարտադրելու և երկխոսություններ կառուցելու միջոցով
  • Զարգացնել խոսելու և լսելով օտար լեզվով նյութը հասկանալու կարողությունները

Հիմնական սկզբունքները

  • Լեզվական նյութը պետք է լինի պարզեցված և ընտրողաբար, այսինքն՝ անհրաժեշտ է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները։
  • Օտար լեզվի ուսուցումը կազմակերպել մայրենի լեզվով նյութը յուրացնելուց հետո։Կարևոր է մշակութային-գեղագիտական դաստիարակության ոլորտում սովորողների ակտիվ ներգրավվածությունը և ցուցաբերած հետաքրքրությունը։ Այս առումով անհրաժեշտ է ամրապնդել դպրոց-թանգարան, դպրոց-մշակութային օջախ կապը՝ ինտերակտիվ-ճանաչողական շրջայցեր կազմակերպելով և թանգարաններն ու պատմամշակութային տարածքները որպես կրթական հարթակներ կիրառելով։
  • Սա կնպասի սովորողների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, կհամալրի սովորողների գիտելիքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կդարձնի ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթացնի հայաստանյան թանգարանների նշանակությանը և գործունեությանը։
  • Սակայն թանգարան ասելով չենք սահմանափակվում միայն մշակութային այն օջախներով, որտեղ պահպանվում, ցուցադրվում և ուսումնասիրվում են  մշակութային արժեքներ: Թանգարանները կարող են լինել բաց երկնքի տակ։ Դրանք գետերն են, այգիները, ժայռերն ու կիրճերը:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started