Ֆանտազիա։ Բնության շնորհների մասին: Շ. Ամոնաշվիլի 

Մանկավարժական էսսե. կարդալ՝ այստեղ։

Դիտարկում

Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր յուրահատուկ ունակությունը։ Չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մեր փորձով փոխարինելու փորձը։ (Ժան Ժակ Ռուսո)
Երեխայի զարգացման թռիչքը հսկայական է, զարգացման տեմպերը շատ ինտենսիվ. ինտելեկտը, հոգեկանը, հուզական ոլորտը, ֆիզիկական հնարավորությունները զարգանում են ձնահյուսի պես։ Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ: Երեխայի մոտ առաջին հերթին հարկավոր է առաջացնել անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և կոլեկտիվի և հասարակություն վրա ներգործելու բարեխիղճ մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն և կարողանալ գործել որոշակի կերպով:

Դանիել Պենակ «Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

Հատվածը տես՝ այստեղ

Հոդվածում նշված յուրաքանչյուր հատված ունի կարևոր նշանակությունը։ Այն խոսում է դասավանդողի անհատական մոտեցման մասին, և միշտ չէ, որ երեխայի համար հասկանալի է ուսուցչի խոսքը, դրա համար պետք է փորձել հասկանալ յուրաքանչյուր երեխայի հոգեբանությունը։ Երեխաները տարբեր են, նրանց հնարավորությունները՝ նույնպես։ Մենք պետք է դա հաշվի առնենք, երբ սովորողների հանդեպ առաջադրանքներ, պահանջներ ենք դնում։ Մեր նպատակը պետք է լինի սովորողին հասցնել ամենաբարձր մակարդակի՝ իր կարողությունների, հնարավորությունների շրջանակում։

Թվաբանության ուսուցում: Մի գիտափորձի պատմություն: Լուիզ Փոլ Բենեզեթ

Վերլուծություն

Արժեքահեն և իրավագիտակից հասարակության ձևավորման հիմնասյուներից կարևորագույնը որակյալ կրթությունն է։ Որպեսզի սովորելու գործընթացը արդյունավետ լինի, կրթության համակարգը պետք է փորձի գրավել աշակերտների ուշադրությունը։ Մեր կրթական համակարգը վազք է կրթական ծրագրի հետևից, ինչի պատճառով աշակերտները չեն հասցնում խորքային գիտելիքներ ձեռք բերել։ Մեր խնդիրը գիտելիք ունենալը չէ, այլ մտածողության հմտությունները զարգացնելը։ Ներկայացնեմ իմ փորձերից մեկը:

Շարունակել կարդալ “Թվաբանության ուսուցում: Մի գիտափորձի պատմություն: Լուիզ Փոլ Բենեզեթ”

Օշո Ռաջնիշ. Առակների վերլուծություն

Վարպետն ու թեյի բաժակը

Օշոյի՝ «Վարպետն ու թեյի բաժակը» առակը ցույց է տալիս, որ կյանքն ապրելու համար բավական է հիանալ ամենապարզ իրերով։ Այս առակը մեզ սովորեցնում է տեսնել գեղեցիկն ամենուր։ Եթե մարդու ներաշխարհը հարուստ է և ստեղծագործ, ապա նա կարող է տեսնել գեղեցիկը թեկուզ և ամենապարզ թեյի բաժակում։ Նյութական մտածողությունից կտրվելով կարելի է նկատել յուրաքանչյուր մանրուք, որն ունակ է հիացնելու, երջանկացնելու։

Շարունակել կարդալ “Օշո Ռաջնիշ. Առակների վերլուծություն”

Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց». վերլուծություն

Շնորհակալություն հետաքրքիր և ուսուցանող նյութի համար։ 

Հեղինակը առաջ է քաշում ավելի կարևոր փաստ՝ սովորողին գիտելիքից բացի հմտություններ սովորեցնելը։ Այսօր ոչ բոլոր դպրոցներն են պատրաստում երեխաների մուտքը դեպի կյանք, նրանց ծանրաբեռնելով, իբրև թե, կարևոր ուսումնական նյութերով: Ժամանակի հետ չքայլող դպրոցներ, ուսուցիչներ, այնինչ պետք է զարգանալ անընդհատ: 

Շարունակել կարդալ “Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց». վերլուծություն”

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

 «Դասավանդումն արվեստ է։ Դասավանդումը ոչ թե գիտություն է, այլ՝ արվեստ»։

Շարունակել կարդալ “Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա”

Կարել Չապեկի առակների վերլուծությունը

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Կյանքում կան մարդիկ, ովքեր իրենց ամենակարևորն են զգում։ Առանց իրենց թույլտվությամբ չեն հանդուրժում մյուսների քայլերը։

Շարունակել կարդալ “Կարել Չապեկի առակների վերլուծությունը”
Design a site like this with WordPress.com
Get started