Մարտիրոսի գյուղական ճամբար

Նախագիծ՝ Ամառային գյուղական ճամբար Վայոց ձորի Վայք քաղաքի Մարտիրոս գյուղ

Գյուղական ճամբարի նոր ուղղությունը Վայք համայնքի Մարտիրոս գյուղում էր… Մեկնարկը տրվեց օգոստոսի 4-ին և շարունակվեց մինչև օգոստոսի 7-ը: Թե ինչպես առաջացավ այս նոր ուղղությամբ գյուղական ճամբարը կազմակերպելու միտքը, կպատմեմ ստորև:

Ծնված լինելով Վայք քաղաքում՝ մանկության և պատանեկության տարիները անցկացնելով այստեղ, և ազգակցական կապեր ունենալով Մարտիրոս գյուղում, ցանկություն առաջացավ գյուղական ճամբար կազմակերպել այնտեղ: Արդեն իսկ ծանոթ լինելով այդ գյուղի կենցաղին, ավանդույթներին, պատմամշակութային արժեք ունեցող վայրերին, և իհարկե՛ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ընձեռած հնարավորությանը՝ որոշվեց ճամբարը իրականացնել Մարտիրոս գյուղում:

Սկսեցինք պատրաստվել գյուղական ճամբարին: Նախագիծը Մարտիրոսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ե. Մարտիրոսյանին ներկայացնելուց հետո, նրա պատրաստակամությունը ինձ շատ ոգևորեց: Եվ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, մանրամասն քննարկեցինք ճամբարի աշխատակարգը, ճամբարի ծրագիրը, այլ մանրամասներ: Այս ճամբարի գործունեության և իրականցման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Վայք համայնքի փոխհամայնքապետ Ս. Հովսեփյանը։

Քանի որ դպրոցում, գյուղում երեխաները քիչ են, 8 ընտանիք կարողացավ հյուրընկալել կրթահամալիրի ճամբարականներին: Դպրոցի տնօրենի հետ պարբերաբար կապի մեջ էի: Ճամբարից 2 օր առաջ այցելեցի հյուրընկալող ընտանիքներ, ամեն ընտանիք հյուրընկալելու է 2 սեբաստացի ճամբարականի:

Եվ սկսվեց մեր ճամբարային առօրյան…

1-ին օր՝ Մարտիրոս գյուղի ճանաչումը

2-րդ օր՝ Մարտիրոս գյուղի ճամբարային առօրյայից

3-րդ օր՝ Մարտիրոսի գյուղական ճամբարի այսօրը

4-րդ օր՝ Հրաժեշտ, ճամբարի ամփոփում

Հետագա համագործակցության պայմանավորվածությունները

  • Շարունակելով համագործակցությունը՝ օգոստոսի 19-21-ը նախատեսվում է Վայք համայնքի և սեբաստացի սովորողների համատեղ բնապահպանական-արշավախմբային ճամբար Վաղաշենում։ Վայք համայնքի ճամբարականների տեղափոխումը կիրականացնի Վայքի համայնքապետարանը իր միջոցներով:
  • Ներկայացրել ենք նաև օգոստոսի 16-20 մանկավարժական ճամբարի մասին, ցանկացողները կգրանցվեն մեր միջոցով:
  • Նաև նախատեսվում է սեպտեմբեր ամսին հայրենագիտական ճամփորդություն դեպի Ջերմուկ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ օրը հստակեցնելուց 10 օր առաջ պետք է տեղյակ պահենք Ջերմուկի համայնքապետարանին կեցության հարցը իրենց միջոցներով լուծելու համար:
  • Սեբաստացու օրերին նախատեսվում է Մարտիրոսի սովորողների այցը կրթահամալիր:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started