Հեղինակային կրթական ծրագիր․ Վայոց ձոր կրթական փոխանակումներ, գյուղական ճամբարներ

Ամեն ինչ սկսվեց 2022թ․ մայիսյան 17-րդ հավաքին, երբ կրթական փոխանակումներով առաջին անգամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներով և պատասխանատու ուսուցիչներով այցելեցինք Վայոց ձորի Վայք համայնք։

Մայիսի 13-14 2022թ․ Կրթական ծրագրերի փոխանակում. սեբաստացիները Վայք քաղաքում։ Ամփոփումը ամեն ինչ կպատմի մեր այցելության մասին, պարգևատրվեցինք նաև շնորհակալագրով Վայք համայնքի քաղաքապետի կողմից իր անմիջական մասնակցությամբ։

Նույն տարում 4.08 — 7.08. 2022թ․ Մարտիրոսի գյուղական ճամբարի մտքի ու կազմակերպման ընթացքի մասին կարող եք կարդալ ամփոփման մեջ, իսկ թե ինչպես անցան այդ բացահայտումներով լի օրերը ձեզ կմատմեն լուսաբանումները։

Կիսատ կմնար մեր այս նախագիծը, եթե չլիներ փոխադարձ այցելությունը՝ Համատեղ բնապահպանական-արշավախմբային ճամբար Վաղաշենում։ Օգոստոսի 19-21-ը Հյուսիսային դպրոցի և Վայք համայնքի ճամբարականները իրականացրեցին եռօրյա ուսումնական ճամփորդություն դեպի բնապահպանական վրանային ճամբար՝ Վաղաշեն: Սա Մարտիրոսի գյուղական ճամբարի շարունակությունն էր։ Սա իրական ընկերություն է հիմնված փոխադարձ վստահության վրա՝ Ընկերության ճամբար Վաղաշենում, ամփոփումը շատ ավելի հետաքրքիր է։

Քանի որ իրական նախագծերը չեն սահմանափակվում մեկ ամսով կամ մեկ տարով, հետևաբար այս ամենը պետք է ունենար իր տրամաբանական շարունակությունը, իսկ շարունակությունը այս Հեղինակային նախագիծը ունի։

Մայիսյան 18-րդ հավաք, ու մեզ կրկին սպասում էր Վայք համայնքը՝ Կրթական փոխանակումները Վայք համայնքում։ Զարգացում այս նախագիծը այո՛ ունի, բացի Վայքի հիմնական դպրոցից և Մարտիրոսի միջնական դպրոցից, մեզ սպասում էր մեկ այլ նոր դպրոց նույն համայնքում՝ Հերհերի միջնակարգ դպրոցը։

Մայիսյան հավաքին ձեռք բերված պայմանավորվածությունները իրենց սպասեցնել չտվեցին և արդեն նոր ուղղությամբ գյուղական ճամբարը մեզ էր սպասում՝ Ամառային գյուղական ճամբար Վայոց ձորի Վայք համայնքի Հերհեր գյուղում:
Այստեղ ուզում եմ նշել, որ ճամբարային վերջին օրը, երբ խարույկի շուրջ անկեղծ և հետաքրքիր զրուցում էինք, պարզվեց, որ ոչ ոք չի ուզում հետ գնալ, հյուրընկալող ընտանիքները ևս պատրաստ էին և ցանկանում էին, որ երեխաները մնան, ինձ մնում էր միայն տեղեկացնել տնօրինությանը մեկ օր ևս ավելացնելու մեր ամառային գյուղական ճամբարին։ Ամփոփումը՝ Հերհերի գյուղական ճամբարի ամփոփում։

Համագործակցությունը շարունակելով այդ տարի ևս Վայք համայնքին ընդունեցինք սեբաստացի համայնքով՝ Արտանիշի հետազոտական-բնապահպանական վրանային ճամբար Վայք համայնքի հետ միասին։

Անցկացրած հետաքրքիր օրերը կփաստի ամփոփումը՝ Ընկերության ճամբար Արտանիշում՝ Վայք համայնք և սեբաստացիներ։

Մայիսյան 19-րդ հավաք, կրթական հեղինակային ծրագիրը շարունակվում է ու զարգանում, մենք պատրաստվում ենք կրկին կրթական փոխանակումների՝ Կրթական-մշակութային փոխանակման ծրագրով դեպի Վայոց ձոր, ու քանի որ այս տարիների ընթացքում մենք նաև բացահայտումներ ենք արել հայրենագիտական կանգառներով, այս տարի սովորողների հետ միասին ուսումնասիրեու ենք Վայք համայնքի Գոմք գյուղի ժայռափոր խաչքարերը։

Մայիսի 8 — 10` Կրթական փոխանակումներով Վայք համայնքում ամփոփում

Անդրադարձ։
Այս ամենը սկսվել է ու չի ավատվի ու շարունակական դեռ բազմաթիվ նախագծեր ունենք ու կունենանք այս մարզում։ Ես վստահորեն կարող եմ ասել այս նախագծերը իրական ու ստացված են թե՛ սովորողների, թե՛ դասավանդողների շրջանում։ Սա մեծ փորձ էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողների կյանքում, շփվել, ապրել անծանոթ, բայց և մեկ օրում հարազատ դարձած մարդկանց հետ։ Այն պայծառ աչքերը, ժպիտները, որ երևում են ամեն անգամ սովորողների աչքերում, ինձ պարտավորեցնում է ամեն անգամ վերադառնալ նույն վայրերը, նոր նախագծերով, նոր նախաձեռնություններով, գնալ այնտեղ, որտեղ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին միշտ սպասում են։

Բայց այստեղ ուզում եմ նշել մեկ թերություն։ Ինչքան էլ ոգևորվում են մարզի բնակիչները, սովորողները, դասավանդողները, պակասում է այն մեկը, ով հանձն կառնի հավաքել սովորողների մի խմբի ու ճամփորդել, գյուղական կյանքի խնդիրները մտնում են նաև դպրոց, որը խանգառում է տաղանդավոր երեխաների բացահայտվելուն։

Design a site like this with WordPress.com
Get started