Մարտիրոս գյուղական ճամբարի կլոր սեղան-քննարկման ամփոփում

Կլոր սեղան-քննարկում

Օգոստոսի 24-ին Հյուսիսային դպրոց-պարտեզի ArtաՍահմանում տեղի ունեցավ Վայք համայնքի հետ համագործակցության, Մարտիրոս գյուղական ճամբարի ամփոփման կլոր սեղան-քննարկումը։ Քննարկմանը ներկա էին տիար Բլեյանը, տիար Գևորգը, <<Մուտք կրթահամալիր>> մանկավարժական ճամբարի մասնակիցները, ծնողներ և ճամբարի մասնակից սովորողներ։ Նախագծի պատասխանատուների հետ միասին ներկայացրեցինք նախագծի հաջողված կողմերը, առանձնացրեցինք արդիական խնդիրները, որոնց լուծումները կտրվեն 2022-2023 ուս․տարվա շարունակելի համագործակցության ընթացքում․

  • ծանոթություն և համագործակցություն տեղի ուսուցիչների հետ
  • վրանային ճամբարի զուգակցումը գյուղական ճամբարի ընթացքում
  • լողի կարևորությունը գյուղական ճամբարի ընթացքում

Իսկ վերջում ամփոփիչ խոսքով և հետագա հանդիպումների գաղափար-առաջարկներով հանդես եկավ տիար Բլեյանը։

Քննարկումը բավականին հետաքրքիր և օգտակար էր բոլորիս համար։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started