Այցելություն խաղողի և գինու դպրոց

23․09․2021թ․ Խաղողի և գինու դպրոցի հյուրերը Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողներն էին։ Մեծ սիրով Արտակ Ռշտունին և ընկեր Մարիաննան պատմեցին գինեգործության պատմությունը, ցույց տվեցին գինու պատրաստման սարքերը, պատմեցին, թե որ տեսակներից են ստանում սեղանի գինի։ Ճամբարականները մեծ ուշադրությամբ լսում էին նրանց, հարցեր տալիս, ստանում իրենց հարցերի պատասխանները։ Սովորողները դպրոց վերադարձան մեծ ոգևորությամբ և նոր գիտելիքներով հարստացած։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started