Արատեսյան ճամփորդություն: «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում՝ հուլիսի 1, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 09։00
Վերադարձ՝ հուլիսի 3, Սուրբ Երրորդություն եկեղեցիմինչ 19:00

Մասնակիցներ՝ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցներ

Ճամփորդության պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան

Երթուղու նկարագրություն՝
Մեկնում
Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով  (կանգառներով՝ 3 ժամ)
Վերադարձը
Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Վարդենյաց լեռնանցք- Մադինա- Մարտունի- Հայրավանք- Երևան (կանգառներով՝ 3 ժամ)

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Գիշերակացը՝ Սիրո տնակում
  • Բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
  • Այցելություն Զորաց եկեղեցի
  • քայլք դեպի Արատեսի հյուսիս՝ բացահայտումների արահետով
  • առավոտյան ժամերգություն Արատեսի վանքում
  • Արատեսյան միջավայրի բարելավման, մաքրման աշխատանքների իրականացում
  • մարզական, բակային, թիմային խաղեր
  • երեկոյան ընթերցումներ, քննարկումներ
  • ծանոթացում Օրբելյանների քարվանատանը
  • կանգառ Հայրավանքում

ՆՊԱՏԱԿ

  • «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարիկազմակերպում ուսումնական ճամփորդությամբ
  • հայրենագիտական արշավ, բարձունքի հաղթահարում՝ Սմբատաբերդ
  • Ամառային ֆոտո պլեների իրականացում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում
  • ընթերցանություն, քննարկումներ

ԽՆԴԻՐՆԵՐ

  • Գործունեության նախագծում և իրականացում
  • Գործունեության նախապատրաստում և հմտությունների զարգացում
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում՝ համապատասխան ուսումնասիրման ենթակա վայրերի (տես նախագծում՝ ստորև), դրանք համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախապատրաստական փուլ՝
Ճամբարի մասնակիցները.

  • տեղեկություններ են հավաքում տվյալ տարածաշրջանի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի մասին
  • քարտեզի միջոցով կազմում են երթուղին
  • այցելվող վայրերի վերաբերյալ հավաքում են նյութեր, կատարում ուսումնասիրություն, հրապարակում անհատական բլոգներում
  • կազմում են սննդի ցանկը
  • եղանակային պայմանների դիտարկում mes.am կայքով

Աշխատանքի ընթացքը՝

  • Բարձունքի հաղթահարում
  • Արատեսյան միջավայրի ճանաչում, ուսումնասիրություն
  • Պատմամշակութային վայրերի ճանաչում, ուսումնասիրում
  • Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԱՅՐԵՐ

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԱԳԱՆԵՐ

  • Նախաճաշի համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
    Ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
  • Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
  • Հարմար ուսապարկ՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Հագուստ 3 օրվա համար (տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, տաք բաճկոն, գիշերազգեստը՝ երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ, վզակապ, անձրևապաշտպան բաճկոն և այլն )
  • Ճամփորդական հագուստ, հարմարավետ կոշիկներ, ճամփորդական փայտիկներ
  • Աղբի տոպրակներ, ձեռնոց
  • Լուսանկարչական սարքեր
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով
    Առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում:
    Փորձեք երկու ուսապարկից ավել չվերցնել
  • Քնապարկ
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուկ, անհատական դեղատուփ
  • Լապտեր
  • Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ և այլն

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Օր առաջին
Հուլիսի 1

09։00-մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից
10։00-ընդմիջում-կանգառ Երասխում
11:30-կանգառ Արփայի հովտում
12։00-մեկնում Արտաբույնք
13:00-Սմբատաբերդ քայլարշավի մեկնարկ Արտաբույնք գյուղից
14:30-Սմբատաբերդի բարձունք
15:00-իջնունք
16:00-մեկնում Արատես
16:30-ժամանում Արատես
17:00-տեղավորում
18։00-ընդմիջում, ընթրիք
19:00-ազգային բակային խաղեր
20:00-թեյըմպություն
21:00-խարույկ, ազգային պարեր, զրույցներ
22:00-քուն

Օր երկրորդ
Հուլիսի 2

08:00- վերկաց, անձնական հիգիենա
08:30- նախավարժանք
09:00- քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն
10:00- նախաճաշ
11:00- քայլք Խաչոց ձոր
13:00- բարեկարգման աշխատանքներ՝ մաքրություն, ներկում
16։00- ճաշ
17։00- քայլք Արատեսի հյուսիսային կողմ՝ բացահայտումների արահետով
20։00- ընթրիք
21։00- զրույցներ խարույկի շուրջ, տպավորությունների ամփոփում
22։00- քուն

Օր երրորդ
Հուլիսի 3
08։00- վերկաց
08։30- նախավարժանք
09։00- նախաճաշ
10։00 — միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00 — մեկնում
11:15 — կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի
13:00 — կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
14:30 — կանգառ Կոթա վանքում
15:00 — Մուտք Վաղաշենի բնապահպանական ճամբար
16:30 — կանգառ ՝ կանգառ Հայրավանքում
17։00- մեկնում Երևան
19։00- ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Նախագիծը Արմինե Մովսիսյանի բլոգից

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started