Նախապատրաստական աշխատանքներ. ամառային գյուղական ճամբար Մարտիրոս գյուղում

Ամառային գյուղական ճամբար Վայոց ձորի Վայք քաղաքի Մարտիրոս գյուղ նախագծի կազմակերպման համար իրականցվում է մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝

Հուլիսի 18՝ հանդիպում Վայք համայնքի սպորտի և մշակույթի հարցերով կազմակերպիչ Լևոն Բադալյանի և աշխատակազմի զարգացման ծրագրերի, սոցիալական աջակցության բաժնի պետ Նորայր Հովակիմյանի հետ

Արդյունքը՝

ըստ օրակարգի այսօրվա հանդիպումը Վայքի համայնքապետարանի աշխատակիցների հետ տեղի ունեցավ: Ճամբարի կազմակերպման հարցում իր պատրաստակամությունը հայտնեց փոխքաղաքապետը, առաջարկներով հանդես եկավ զարգացման ծրագրերի բաժնի պետը՝

  • գյուղական ճամբարին կմիանան նաև Վայք քաղաքի ակտիվ պատանի ճամբարականները (11-13 տարեկան)
  •  որպես համագործակցության շարունակություն պատանի ճամբարականները կայցելեն կրթահամալիր

Հայրենագիտական քայլարշավներին կմասնակցեն նաև քաղաքապետարանի աշխատակիցները:

Հուլիսի 19՝ հանդիպում Վայք-Կասկադ ակումբային ձևաչափով ճամբարային ծրագրի ղեկավարի հետ

Հուլիսի 21՝ հանդիպում Մարտիրոսի միջնակարգ դպրոցի տնօրեն Երջանիկ Մարտիրոսյանի հետ

Արդյունքը՝

Հանդիպման ընթացքում քննարկեցինք անելիքները, ճամբարի աշխատակարգը: Դպրոցի տնօրենը արդեն զրույց ունեցել էր ընտանիքների հետ, ներկայացրել ծրագիրը: Ե. Մարտիրոսյանը ներկայացրեց հյուրընկալող ընտանիքների ցուցակը: Հյուրընկալող ընտանիքները ութն են, ովքեր պատրաստ են հյուրընկալել երկու սովորողի:

Երջանիկ Մարտիրոսյան — 2 երեխա, 1 ծնող 094608893 Մարտիրոսի միջն. դպրոցի տնօրեն

Հակոբ Հակոբյան — դասավանդողներին 093915055

Ռոման Ստեփանյան — 2 երեխա

Անդրանիկ Մարգարյան — 2 երեխա (մաթեմատիկայի ուսուցիչ)

Հովհաննես Թորոսյան — 2 երեխա

Անի Մարգարյան — 2 երեխա

Աղվան Պողոսյան — 2 երեխա

Հերիքնազ Վարդազարյան — 3 երեխա

Հանդիպում հյուրընկալող ընտանիքների հետ:

Սովորողների նախապատրաստական աշխատանքները՝

Մարիա Հարությունովա

Արտյոմ Հարությունով

Գևորգ Մկրտչյան

Գևորգ Կարապետյան

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started