«Պապ-թոռ-ծոռ». ցուցադրություն

Օրը՝ դեկտեմբերի 8, ժամը՝ 13։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, Արտասահման արվեստանոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

«Պապ-թոռ-ծոռ» խորագրով աշխատանքների ցուցահանդես՝ Սիլվա Տեր-Ղազարյան՝ միկրոքանդակագործ (միկրոքանդակագործ ու փորագրությունների աշխարհահռչակ վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, նորարար Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծած մշակութային արժեքների ժառանգորդ /թոռը/ )

Էդուարդ Տեր-Ղազարյան — նրա միկրոքանդակներն առաջին անգամ ցուցադրվել են 1947 թվականին Երևանի ազգային թանգարանում։ Նրա գլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, Ստալինին, Հռոմի պապին և այլ հեղինակավոր մարդկանց։ Միջազգային ասպարեզ նա դուրս է եկել 1977 թվականին՝ ցուցադրվելով Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում, որտեղ նրա աշխատանքներն որակվել են որպես աշխարհի «ութերորդ հրաշալիք»։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՊՀ մի շարք քաղաքներում: Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները ներկայումս էլ ցուցադրվում են տարբեր երկրներում, նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։
1990-92-ին Երևանում գործել է Էդուարդ Տեր-Ղազարյանի «Հրաշքների աշխարհ» թանգարանը:

Իր արարման արվեստը պապը սովորեցրել և փոխանցել է Սիլվա Տեր-Ղազարյանին և իր աղջիկներին՝ Աննային և Էդուարդային: Նրանք լիովին տիրապետում են այդ արվեստին՝ միկրոքանդակագործությանը, ստեղծում են նոր գործեր շարունակում են պապու գործը և նպատակ ունեն կյանքի կոչել իր գաղափարները:

«Պապ-թոռ-ծոռ» խորագրով ներկայացվող աշխատանքների ցուցակը՝

1) Չարլի Չապլինի մանրաքանդակը պատրաստված՝ պողպատից, ձեռնափայտը՝ մազից, տեղադրված ասեղի անցքի մեջ,

2) Վիկտոր Համբարձումյանի դիմաքանդակը, փորագրված բյուրեղապակու վրա,

3) ոսկու փոշեհատիկներից պատրաստված ուղտերի քարավանը, տեղադրված ասեղի անցքի մեջ,

4) 1 մազը 7 մասի բաժանած հիմքով ծաղկեփունջ, վարդի կոկոնները պատրաստված են ձկան թեփուկներից և ներկված են որդան կարմիրով,

5) 1 մազի վրա փորագրված 16 խաչքարեր,

6) մարմարի փոշեհատիկից պատրաստված Ազատության արձանի միկրոքանդակը, տեղադրված ասեղի անցքի մեջ,

7) մարմարի փոշեհատիկից պատրաստված աղջկա մանրաքանդակը, տեղա-դրված թզի կորիզի վրա,

8) տարբեր թանկարժեք քարերից պատրաստված ծաղկեփունջ, տեղադրված ասեղի անցքի մեջ,

9) փայտից պատրաստված 56 մասից բաղկացած ալտ (լարային երաժշտական գործիք),

10) փղոսկրից պատրաստված Վեներա Միլովսկայայի միկրոքանդակը, տեղադրված ասեղի անցքի մեջ,

11) ասեղի անցքի մեջ տեղադրված հեռուստացույցով ցուցադրվում է ըմբիշտների շարժական մենամարտը,

12) բրնձի հատիկի մեջ տեղադրված սերդալիկի (կիսաթանկարժեք քար) վրա փորագրված Վլադիմիր Պուտինի դիմաքանդակը:

Մասնակիցներ՝

1․ Մովսիսյան Լուսինե

2․ Եղիազարյան Մանե

3․ Մուշեղյան Մանանա

4․ Խաչատրյան Էրիկ

5․ Աբրահամէան Կալի

6․ Մարտիրոսյան Լիա

7․ ՍողոմոնյաՆ Գոռ

8․ Սահակյան Դավիթ

9․ Հարությունովա Մարիա

10․ Հարությունով Արտյոմ

11․ Խաչատրյան Գագիկ 

12․ Հակոբյան Ռոզի

13․ Քյուրքեջյան Հրայր

14․ Կարոյան Վաչե

15. Մովսիսյան Դանիել

16. Մկրտչյան Օֆելյա

17. Գրիգորյան Նարեկ 

18. Գաբրիելյան Էմիլի

19. Ավագյան Էրիկ

20. Մկրտումյան Աննա

21. Ավագյան Մանան

22. Մարգարյան Մարիա

23. Թումասյան Քրիստինե

24. Դաղլյան Արամ

25․ Մանուկյան Միհր

26. Մնացականյան Նարեկ

27. Մնացականյան Դավիթ

28. Մակոչյան Երվանդ

29. Պետրոսյան Եգոր

30. Հայրապետյան Վաղարշակ

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started