Ուսումնական Գյումրի․ շարունակելով համագործակցությունը

Մարտի 10՝ Մասնակցություն Համբարձում և Վահագն Ղուկասյանների «Զրույց» խորագրով գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսին

Ուսումնական Գյումրի. ճամփորդական ուղեցույց

Քարտեզը՝ այստեղ։

Մեկնում՝ մարտի 10՝ ժամը 07։50, Սասունցի Դավիթ կայարան
Վերադարձ՝ մարտի 11՝ 17։55, Գյումրիի կայարանից

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Ալինա Աղասյան, օգնական՝ Սիրան Պետրոսյան

Հայրենագիտական քայլքերի պատասխանատու՝ Ֆլորա Դավթյան

Ճամփորդության նպատակը`  

  • Մասնակցություն Համբարձում և Վահագն Ղուկասյանների «Զրույց» խորագրով գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսին
  • Շրջայց Գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցներով
  • Հայրենագիտական և ճանաչողական ճամփորդություն

Ինչ հմտություններ են ձեռք բերում սովորողները նախագծի ընթացքում

Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենագիտական-մշակութային գիտելիքների հարստացում, հայրենաճանաչություն։

Որոնելու, գտնելու, հինն ու նորը համեմատելու, արձանագրելու։

Արվեստների ու արհեստների քաղաքում արհեստավոր վարպետներին հանդիպելու և նրանց աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն:
Գյումրու բազմաշերտ մշակույթին ծանոթանալու՝ բարբառը ուսումնասիրելու, բարբառարկիրների հետ շփվելու հնարավորություն:

Ծրագրում՝

Ոտքով քայլքի վայրեր՝

Վարդանանց հրապարակ
Գորկու այգի
Յոթ վերք և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ
Ռիժկովի փողոց, Աբովյան փողոց, Ռուստավելու փողոց, Վարպետաց փողոց
Հին Հայֆիլմի հետքերով զբոսանք գյումրվա բակերով

Այցելվող վայրեր՝

Սև ամրոց

Սարդոստային արվեստի պատկերասրահ

Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան

Օր առաջին 

  • 7։50 — Մեկնում Սասունցի Դավիթ Կայարանից
  • 11:00 — Ժամանում
  • 12։30 — Ընդմիջում
  • 13։30 — Քայլք դեպի Գյումրիում Վարպետաց, Ռուսթավելու, Աբովյան, Գորկու փողոցներ
  • 15։00 — Բրդուճներով ընդմիջում
  • 16։00 — շրջայց ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ 
  • 18։00 — Մասնակցություն Համբարձում և Վահագն Ղուկասյանների «Զրույց» խորագրով գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսին
  • 20:30 — Ընթրիք, թեյախմություն
  • 21:30 — Ինտելեկտուալ, սեղանի խաղեր, վիկտորինա, ընթերցանություն
  • 22։00 — Քնի ժամ

Օր երկրորդ

Անհրաժեշտ իրեր՝

  • ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
  • հարմար ուսապարկ
  • անհատական ճամփորդական սպասք
  • տաք հագուստ
  • սպորտային հագուստ
  • հիգիենայի պարագաներ
  • աղբի տոպրակ և ձեռնոցներ
  • Սպիտակեղեն կամ քնապարկ

Նախահաշիվ՝
Մեկ սովորողը վճարում է՝ 9000դրամ

Սնունդ 5000
Գիշերակաց՝ Աստեր զարգացման կենտրոն, Աստղիկ Եդիգարյան Բաբունց
Երթուղի-3000
Թանգարաններ՝ 1000

Արդյունքը՝

  • Ճամփորդական տպավորությունների հրապարակում՝ պատում, տեսանյութ
  • Գյումրին մեր աչքերով. տեսանյութեր, լուսանկարչական պլեներ
  • Ֆեսբուքյան հրապարակումներ,տեսանյութերի փաթեթ

Մասնակիցներ՝

  1. Արմեն Խաչատրյան
  2. Արամ Ներսիսյան
  3. Դավիթ Մնացականյան
  4. Քրիստինե Թումասյան
  5. Աննա Գրիգորյան
  6. Մանան Հովհաննիսյան
  7. Ալվարդ Մխոյան
  8. Յանա Կարապետյան
  9. Մանանա Մուշեղյան
  10. Դանիել Մովսիսյան
  11. Արինա Ղարսոյան
  12. Գոռ Սողոմոնյան
  13. Եգոր Պետրոսյան
  14. Սյուզանա Սարգսյան
  15. Աշոտ Հովեյան
  16. Վարդան Հակոբյան
  17. Կառլեն Հովհաննիսյան
  18. Մարիա Հարությունովա
  19. Կատրին Ծատինյան
  20. Ռաֆայել Գասպարյան
  21. Յանա Եղիազարյան( 5տարեկան)
  22. Էդմոն Պետրոսյան (4տարեկան)

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started