2023-2024 ուսումնական տարվա 1-5-րդ դասարանների անգլերեն լեզվի ուսումնական փաթեթ

Առարկայի ուսուցման նպատակը

Կրտսեր դպրոցում անգլերենի ուսուցումը նպատակաուղղված է սովորողի հաղորդակցական պարզ կարողությունների ձևավորմանը, ասված ծանոթ և պարզ խոսքը հասկանալուն, որպեսզի նա կարողանա արտահայտել իր կոնկրետ կարիքները, կարողանա ներկայացնել իրեն իր շրջապատի մարդկանց ու առարկաները՝ իր և նրանց մասին հաղորդելով հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն լեզվական կառույցներ:

1-3-րդ դասարաններում օտար լեզվի դասընթացն իրականացվում է «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում, ուսումնական նախագծերը մշակվում և իրականացվում են դասվարի մասնակցությամբ։

Առարկայի ուսուցման խնդիրները և մանկավարժական մոտեցումները

Առաջին դասարանում իրականացվում է սովորողի ծանոթացում-ընտելացումը նոր, իր համար գրեթե լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի, խաղերի միջոցով: Դասավանդման առաջին իսկ տարվանից ուսպարապմունքներն անցկացվում են անգլերեն: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն օր ներմուծել մեկ-երկու արտահայտություն՝ անընդհատ գործածելով ու կրկնելով դրանք: Դասարանում կատարվող բոլոր գործողությունները աստիճանաբար արտահայտվում են միայն անգլերեն: Դասվանդողը անգլերեն խոսելիս հստակ գիտակցում է, որ ուսուցանվող նյութը պետք է համապատասխանի երեխայի մայրենի լեզվով ունեցած գիտելիքներին: Տառաճանաչությունն ամփոփվում է 2-րդ դասարանի վերջում: Սովորողները օտար լեզվի մեկ տարվա ուսուցման բոլոր գործունեությունների շնորհիվ (համակարգչի ստեղնաշարով աշխատանք, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն) ճանաչում են բոլոր տառերը: Մինչ այդ նրանք արդեն ծանոթ են լինում անգլերեն հնչյուններին «Jolly phonics» մեթոդի շնորհիվ:

Երկրորդ դասարանից սկսած սովորողը ձեռք բերած տառաճանաչության հիմքերը ամրապնդում է ընթերցման շնորհիվ:

1-ինդասարան

  1. Սովորողին ուսուցանել անգլերենի պարզ հաղորդակցական արտահայտություններ, շրջապատող առարկաների ու առօրյա գործողությունների անվանումներ՝ -երգերի, ոտանավորների, պարզ, առօրեական  հարցերի ու պատասխանների միջոցով։
  2. Զարգացնել լսելու, հասկանալու և խոսելու հմտությունները.
  • լսել և հասկանալ դասավանդողի պարզ խոսքը
  • լսել և կատարել ուսուցչի հրահանգները
  • լսել և հասկանալ պարզ մանկական երգեր
  • լսել և հասկանալ պարզ, առօրեական երկխոսություններ
  • լսել և ճիշտ պատասխանել հարցերին
  • կարողանալ վարել փոքր երկխոսություններ։
  1. Ձևավորել սովորողի տարիքին համապատասխան բառապաշար։
  2. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները կարողանում են ինքնուրույն բացել խաղերի, ուսումնական նյութերի թղթապանակները, ընտրել խաղը ու խաղալ: Ուսուցչի օգնությամբ գտնում են անհրաժեշտ կայքը, ընտրում խաղը, դասը, երգը ու կատարում այն:
  3. Լեզվական նմուշների օգնությամբ սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրերի, լեզվական պարզագույն կառույցների օգտագործումը բանավոր խոսքում:

1-ին դասարանում ուսուցանվող նախագծերից է  <<Անգլերենը մեր տանը>> նախագիծը.

Ուսուցանվող թեմաներն են.

Ways of greetings — Ողջույնի ձևեր

Numbers 1-10- Թվեր 1-10

http://genkienglish.net/numbers.htm

Colours — Գույներ

https://anglomaniacy.pl/coloursDictionary.htm

Նախագիծ՝ Իմ ծիածանը (My Rainbow)

Fruits — Մրգեր

https://www.vocabulary.cl/english-games/fruit-picture-game.htm

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/fruit-1

https://learnenglishkids.britishcouncil.org/archived-word-games/find-the-pairs/fruit

Vegetables — Բանջարեղեններ

https://www.liveworksheets.com/worksheets/en/English_as_a_Second_Language_%28ESL%29/Vegetables/Vegetables*_Listen_and_choose_vb173894ea

http://www.anglomaniacy.pl/vegetablesDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/vegetablesPictureTest.htm

http://learnenglishkids.britishcouncil.org/en/word-games/vegetables-1

Domestic animals – Ընտանի կենդանիներ

http://www.anglomaniacy.pl/domesticAnimalsDictionary.htm

Wild animals- Վայրի կենդանիներ

https://www.anglomaniacy.pl/wildAnimalsDictionary.htm

Body parts — Մարմնի մասեր

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/parts-the-body-head

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/parts-the-body-1

http://www.anglomaniacy.pl/bodyDictionary.htm

Clothes — Հագուստ

http://www.anglomaniacy.pl/clothesDictionary.htm

Stationery – գրենական պիտույքներ

http://www.anglomaniacy.pl/pencaseDictionary.htm

My family —  Իմ ընտանիքը

http://www.anglomaniacy.pl/familyDictionary.htm

http://www.anglomaniacy.pl/familyPictureTest.htm

Feelings — Զգացողություններ

I can — Ես կարող եմ…

Food – մթերք

https://learnenglishkids.britishcouncil.org/word-games/food-2

http://www.anglomaniacy.pl/drinksDictionary.htm

What time is it? — Ժամը քանի՞սն է….

http://www.anglomaniacy.pl/timeTopic.htm

http://www.anglomaniacy.pl/timeMatching.htm

2-րդ դասարան

Խնդիրները

  1. Ձևավորել սովորողի՝ անգլերենի տառերի և հնչյունների մասին պատկերացում։
  2. Զարգացնել լսելու, ունկնդրելու կարողությունները։
  3. Զարգացնել անգլերեն բանավոր հաղորդակցվելու հմտությունները (օրվա տարբեր ժամերին ողջունելը ու ողջույնին պատասխանելը, միմյանց ցտեսություն ասելը, իրեն, ընկերոջն ու իր ընտանիքի անդամներին ներկայացնելը, շրջապատող առարկաների, սիրած խաղալիքների ներկայացնելը իրենց գույներով ու չափսերով, մի բան տալը, վերցնելն ու շնորհակալություն ասելը և այլ պարզագույն լեզվական կառույցներ)։
  4. Ընդլայնել բառապաշարը առաջին դասարանի ուսումնական թեմաներով։
  5. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց)՝ դասավանդողի օգնությամբ: Սովորողները ինքնուրույն գտնում են խաղերը, գիտեն անհրաժեշտ ուսումնական կայքերի հասցեները, բացում են դրանք, ընտրում նյութը, կատարում: Կարողանում են լուսանկարել:
  6. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր, առանց դրանք անվանելու։

2-րդ դասարանում ուսուցանվող թեմաները ներառված են Աննա Գանջալյանի հեղինակած

աուդիո գիրքտետրդասագրքի մեջ:

Ուսուցանվող նախագծերն են.

Նախագիծ. «Անգլերենը մեր տանը»

Նախագիծ. «Իմ ընկերը»

Նախագիծ.«Իմ ընտանիքը»

Նախագիծ՝ Happy Easter- Ուրախ Զատիկ

Նախագիծ՝ My bag- Իմ պայուսակը

Նախագիծ՝ I can-Ես Կարողանում եմ

Նախագիծ՝ Ամանորյա բացիկ

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ

Նախագիծ՝ The Animal World. Կենդանիների աշխարհ

3-րդ դասարան

  1. Զարգացնել խոսելու հմտությունները։
  2. Զարգացնել գրելու հմտությունները։
  3. Ընդլայնել բառապաշարը։
  4. Զարգացնել ընթերցելով և լսելով հասկանալու հմտությունները։
  5. Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  6. Կիրառել ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ դասավանդողի օգնությամբ և ինքնուրույն: Սովորողները ինքնուրույն բացում են անհրաժեշտ կայքերը, ընտրում նյութերը, կատարում: Լուսանկարում են, ձայնագրում, արված նյութը ներբեռնում համակարգչում: Կարողանում են էլեկտրոնային փոստից ներբեռնել ֆայլեր:
  7. Սովորեցնել քերականական անհրաժեշտ տարրեր խոսքային նմուշների միջոցով (հոգնակի և եզակի թվով գոյականներով նախադասությունների կազմումը, ցուցական դերանունների this-these, that-those ձևերի օգտագործումը, Simple Present բայական ժամանակաձևով պարզ նախադասությունների կազմումը և օգտագործումը հաստատական, հարցական և ժխտական ձևերով, there is – there are ձևերի օգտագործումը, a և the հոդերի օգտագործումը)

3-րդ դասարանում ուսուցանվող նախագծերն են.

Հաղորդակցական նախագիծ(եր)

Նախագիծ. «Իմ օրը»

Նախագիծ.«Մեր բնակարանը»

Նախագիծ՝ “My Dream House”-Իմ երազանքների տունը

Four Seasons” ներկայացում

Traditional English Afternoon Tea. Ավանդական Անգլիական ցերեկային թեյախմություն

Նախագիծ՝ Things around us. Մեզ շրջապատող առարկաները

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծեր

Ամանոր(A letter to Santa)

Թումանյանական օրեր

Ձոն կնոջը(Mother’s Day)

Happy Easter

Մխիթար Սեբաստացու օրերին ընդառաջ

Ուսուցանվող թեմաներն են.

Իմ ընտանիքը(My family) և իմ ընկերը(My friend)

Մասնագիտություններ(Occupations)

Թվեր 1-100(Numbers 1-100)

Ժամը քանի՞սն է(What time is it?)

Իմ սենյակը, բնակարանը(My room, my flat)

Իմ օրը(My day)

Ուտելիք(Food)

Տարվա եղանակաները(Seasons of the year)

Շաբաթվա օրերը(Days of the week)

Իմ դպրոցը(My school)

Ուսումնական գործունեության մեջ բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 3-րդ դասարանի համար

Ապրեսյան III կամ Վերեշչագինա II, 

Round up (starter), 

բլոգից ուսումնական նյութեր

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 4-րդ դասարանում

  • Իրենց ծանոթ թեմաների շուրջ վարում են փոքրիկ երկխոսություններ, քննարկումներ անում, կարծիքներ արտահայտում:
  • Հորինում են փոքր պատմություններ, կատարում թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Դիտում են իրենց տարիքին համապատասխան ֆիլմեր և մուլտֆիլմներ, աուդիոնյութեր են լսում ու հասկանում, կարդում են տեքստեր և հասկանում դրանց ընդհանուր իմաստը:
  • Զարգացնել սովորողի՝ իր գիտելիքներն ու հմտությունները կիրառելու կարողությունը։
  • Միջառարկայական կապ են ստեղծում այլ ուսումնական առարկաների հետ (մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն)։
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց ֆոտոխցիկ, ձայնագրիչ)՝ ինքնուրույն: Ինքնուրույն կարողանում են լուսանկարներից և ձայնային ֆայլերից պատրաստել ֆիլմեր պարզ ծրագրերով (Movie Maker), կիրառել SkyDrive-ը, ուսուցչի օգնությամբ պատրաստել կարաոկե, բացել ծանոթ ուսումնական կայքեր ու կատարել տրված առաջադրանքները:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը 5-րդ դասարանում

  • Փոքրիկ ռադիոլուրեր են պատրաստում անգլերեն՝ հարցազրույցներ վերցնում սովորողներից և դասավանդողներից, դպրոցի հյուրերից:
  • Կատարում են կարճ տեքստերի թարգմանություններ ու հրապարակում դրանք իրենց բլոգներում:
  • Սովորում են ու իրենց խոսքում կիրառում դարձվածքներ, ասացվածքներ։
  • Կազմում են և վարում երկխոսություններ ընտանիքի, բնակարանի, դպրոցի, ընտանի կենդանիների, խաղերի, սիրելի զբաղմունքի մասին:
  • Ուսումնական պարապմունքի ընթացքում լսում ու կատարում են դասավանդողի անգլերեն հրահանգները, իրենք են տալիս հրահանգներ իրենց դասընկերներին:
  • Իրենց կազմած երկխոսություններում օգտագործում են խոսքային այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են շնորհակալություն հայտնելը, մի բան խնդրելը, համաձայնվելը և անհամաձայնություն արտահայտելը:
  • Միջառարկայական կապ ստեղծել այլ առարկաների հետ /մայրենի, մաթեմատիկա, տեխնոլոգիա, երգ և այլն/ թարգմանությունների միջոցով:
  • Կիրառում են ՏՀՏ-ներ (համակարգիչ, էլ.գրատախտակ, համացանց, ֆոտոխցիկ, ձայնագրիչ) ինքնուրույն: Սովորողը ինքնուրույն օգտագործում է ֆոտոխցիկը, ձայնագրիչը, կարողանում է վերցնել հարցազրույցներ, խմբագրել աուդիո և ֆոտո ֆայլեր, տեղադրել դրանք կայքում:

4-5-րդ դասարաններում իրականցվող նախագծերը

Մխիթար Սեբաստացու օրեր. Թարգմանական նախագծեր. My Info Planet

Հաղորդակցական ընտանեկան նախագծեր

Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները»

Նախագիծ. «Ամանորը իմ ընտանիքում»

Թումանյանական օրեր. Նախագիծ «Հ. Թումանյանի հեքիաթները ներկայացնում ենք անգլերեն»

Սուրբ Զատիկը իմ ընտանիքում

Համագործակցային նախագծեր. համագործակցային մի նախագծի ամփոփում՝ որպես օրինակ.

Նախագիծ. «Ընտանեկան-հեքիաթապատում ներկայացումներ»

Ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են կազմում նաև ամենամսյա ֆլեշմոբերը և ճամփորդությունները:

4-րդ և 5-րդ դասարաններում ուսուցանվող թեմաները

1.Ես և իմ շրջապատը

2.Ես, իմ ընկերները, իմ բարեկամները

3. Իմ ընտանիքը

4. Իմ պարտականությունները

5.Իմ բնակարանը

6. Դպրոց

7.Դպրոցական առօրյա

8. Նախասիրություններ, իմ սիրած զբաղմունքը

9. Հագուստ

10. Գնումներ

11. Տարվա եղանակներ և դպրոցական արձակուրդ

12. Ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ

Տոներ

Մխիթար Սեբաստացու օրեր

Նոր տարի
Սուրբ Ծննդյան տոներ
Զատիկ
Ձոն
Երեխաների պաշտպանության օր


5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

  • հասկանում են և տալիս տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն,
  • հասկանում են կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալիս են տեղեկատվություն այդ մասին,
  • հասկանում են գործողությունների պարզ հրահանգներ և տալիս նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
  • հասկանում են ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալիս են կարճ տեղեկատվություն այդ մասին,
  • ներկայանում են ու ներկայացնում են իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին,
  • զրուցում են դպրոցի, առօրյայի մասին,
  • զրուցում են սիրելի զբաղմունքի մասին,
  • ողջունում են և հրաժեշտ տալիս օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
  • շնորհակալություն են հայտնում և պատասխանում են շնորհակալությանը,
  • ընդունում են առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժում են դրանք,

Ընթերցելով հասկանալու կարողություններ

  • հասկանում են և կարճ ձևով տալիս են կարդացած տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
  • կարդում և հասկանում են անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
  • հասկանում են ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը,
  • տարբերում են ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի,
  • կռահում են տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:

Գրելու կարողությունները

  • լրացնում են անձնական քարտ հե­տևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քա­ղա­քը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
  • կազմում են գրում նախա­դասութ­յուն­ներ տրված բառերով և բառակապակցութ­յուն­ներով,
  • կարողանալ հասկանալ և գրել անձնա­կան կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօր­յային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
  • Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տե­ղեկատվությունը։

Օգտագործվող դասագրքեր, կայքեր, ուսումնական նյութեր 4-րդ և 5-րդ դասարանների համար

4-րդ դասարան

Ապրեսյան IV կամ Վերեշչագինա III

Round up 2

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

5-րդ դասարան

Վերեշչագինա IV կամ տարբեր ուսումնական նյութեր

բլոգից ուսումնական նյութեր

Հեքիաթներ(British Council )

Երկխոսություններ(British Council)

Քերականություն (Անգլերեն)

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները

Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին.
բ)ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ) ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ) ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.
ե)կրկնություն. կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.
զ) անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն, որոշումը կայացնելու ժամանակը.
է) անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանակությամբ։
թ) Can մոդալ բայի անցյալի ձևը.0
ժ) Can մոդալ բայը թույլտվության իմաստով.
Շարահյուսություն
ա)հարցական նախադասություններ.  հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started