Գեղատեսիլ Արատես

Նախագիծը՝ Արատես․ հունիսի 22 — 24

Նկարագրել Արատեսը, եռօրյա ճամփորդությունը, այնքան դժվար է, քանի որ բառերով դժվար է փոխանցել այն տպավորությունները, որ ստանում ենք բոլորս այստեղ անցկացրած օրերից։
Մինչ Արատես կհասնեինք ճանապարհին կանգառեցինք Եղեգիս գյուղում և քայլքով բարձրացանք դեպի Զորաց եկեղեցի՝ հիանալու եկեղեցուց բացվող տեսարանով։
Չնայած անձրևոտ եղանակին մենք հիանալի երեք օրեր ունեցանք՝ առավոտյան մարմնամարզություն, դեղաբույսերի հավաքում և ճանաչում, միջավայրի խնամք, խարույկ, զրույցներ, քննարկումներ, ընթերցանություն։

Անցած տարվա համեմատ այս տարի Արատեսը ավելի խնամված էր, մաքուր և՛ խոհանոցը, և՛ միջավայրը։

Առաջարկներ՝

Ցանկալի կլիներ, որ տեղում խոհարար լիներ կամ խմբերին կցվեր։ Կարելի է ավելացնել նաև ճոճաթոռներ, գրադարանի անկյունը կարել էր թարմացնել, նոր գրապահարան ավելացնել՝ ավելի տեսանելի դարձնել։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started