Հերհերի գյուղական ճամբարի ամփոփում

Նախագիծը՝ Ամառային գյուղական ճամբար Վայոց ձորի Վայք համայնքի Հերհեր գյուղում

1-ին օր

Հուլիսի 13-ին մեկնարկեց այդքան սպասված Հերհերի գյուղական ճամբարը։
Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք։ Ճանաչողական կանգառ ունեցանք Հերհերի ջրամբարի մոտ։ Դպրոցի բակում մեզ սպասում էին հյուրընկալող ընտանիքները, սովորողները՝ ակնկալիքներով լի աչքերով։ Սեբաստացի կրթահամալիրի աջակցությամբ ձեռք բերված մարզական գույքը հանձնելուց հետո, ծանոթացանք միմյանց հետ և միասին քայլարշավով հասանք Սուրբ Սիոն վանք։

Ֆոտոպատում

Դեպի Հերհեր https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02KtZekpVrDQvtMXUXKBb1ArHzfQBkAGZ6cxCCsCXENyY6f8kJnc6dVXrRThuQUQgrl&id=100003720991513&mibextid=Nif5oz

Նվեր https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0W1ZxoP6ddj3Qt7HWZA8TEe3nLnN5mcsPcL2ybuQgiikjxpicN8uNHY8kXKVX89odl&id=100003720991513&mibextid=Nif5oz

Սուրբ Սիոնի https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0Enpm2TDRTmseYjQMXMFFi1LeuQN611qyjoppRYam9TQPt1iSJH6iNmFTKZxfTSJLl&id=100003720991513&mibextid=Nif5oz

2-րդ օր

Հաջորդ օրն առավոտյան հանդիպեցինք դպրոցի բակում։ Ըստ նախագծի սկսեցինք մեր օրը մարզական խաղերով, ընկեր Արմանը սովորողների մի խումբի հետ անցկացրեց թատերական վարպետության դաս՝ ստացան հանձնարարություններ, սկսեցին խմբերով աշխատել, ներկայացման թեմաներ ընտրել։
Օրվա երկրորդ կեսին քայլարշավով հասանք Տերտերի բանդ կոչվող գյոլը, որտեղ երեխաները լողացին, պատմություններ պատմեցին գյոլի մասին, լի ժպիտներով վերադարձանք գյուղ։
Ընտանիքներում այդ օրը սպասում էր գյուղական աշխատանքները՝ մորի հավաքել, խոտհունձի մասնակցել։ Իսկ մենք շրջում էինք և հետևում աշխատանքներին։

Ֆոտոպատում

Գյոլ .https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02AGpxmo4q2myv14YCWRrWq6RnJ5MBTdoJz8zNrew1naeYpfn872PwuwuN2nJiGr4Dl&id=100003720991513&mibextid=Nif5oz

3-րդ օր

Ճամբարային երրորդ օրը մանկավարժներով, փոխտնօրենի ուղեկցությամբ բարձրացանք Վայոցսար լեռը, մեքենայով էինք, քանի որ այս սեզոնին ոտքով վտանգավոր է բարձրանալը։ Հիանալով բարձունքից բացվող տեսարանով, տեսնելով հրաբխի հետևանքով առաջացած քարերը, ճանապարհից հավաքելով խոտաբույսեր՝ վերադարձանք դպրոց։
Մեզ էր սպասում հիանալի երեկոն խարույկի շուրջ։ Անկեղծ, հետաքրքիր զրույցից հետո պարզվեց, որ ոչ ոք չի ուզում հետ գնալ, հյուրընկալող ընտանիքները ևս պատրաստ են և ցանկանում են, որ երեխաները մնան, ինձ մնում էր միայն տեղեկացնել տնօրինությանը մեկ օր ևս ավելացնելու մեր ամառային գյուղական ճամբարին։

Ֆոտոպատում, ֆեյսբուքյան հրապարակումներ

Խարույկ https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0buBKeZYmQyo2gahMp1FVR1Pu8Vbx1ygBZwbgqnALRWPsj5jpmZ21K4HJ1BPW6KPJl&id=100003720991513&mibextid=Nif5oz

4-րդ օր

Այսօր սկսեցինք Վարդավառի ծեսով, ֆոտոպատումները ամեն ինչ կասեն օրվա մասին․․․
Իսկ օրը շարունակեցինք բացօթյա պլեներով, մարզական թիմային խաղերով։ Այցելեցինք նաև բոլոր հյուրընկալող ընտանիքներ, մեր շնորհակալությունը հայտնելու այդքան հոգատար վերաբերմունքի համար։

Ֆոտոպատում, ֆեյսբուքյան հրապարակումներ

Վարդավառ` https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02auJ7rgzx7AEfNXkRedUcNCeUXLWwBPh3XuBKRYDDyC9UJbqN7iJoC4LT4cdo5waMl&id=100003720991513&mibextid=Nif5oz

Մարզական https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid02R6XheRynzhRyRCCeM8MafcMmMDweLS3pbLEajKhvr5v9M2Mtryk7qCE52NuQE8Qil&id=100003720991513&mibextid=Nif5oz

Պլեներ https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0usomrCN2icsF11btwdU8s725VX6r8XccDF7Hj6NbaDE9ZPDjsGpDJVTQu1n8XwSol&id=100003720991513&mibextid=Nif5oz

5-րդ օր

Հերհերում անցկացրած օրերը ճամբարականների համար, անկասկած, անմոռանալի են դառնալու։ Հրաժեշտը իսկապես շատ տխուր էր։

Հյուրընկալ, պատրաստակամ, ուշադիր մարդիկ՝ շնորհակա՜լ ենք։

Տեսանյութը Ֆլորա Դավթյանի՝ սիրուն ակնթարթներ

Պայմանավորվածություն՝

Մայիս ամսին Հերհերի միջն․ դպրոցի սովորողների այց կրթահամալիր

Հուլիս՝ Ամառային գյուղական ճամբար Հերհերում

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started