Ուսումնական Գյումրի. օր առաջին

Նախագիծը՝ Ուսումնական Գյումրի․ շարունակելով համագործակցությունը

Գյումրին նորովի բացահայտելու օր։

Այցելելով Գյումրու Գեղարվեստի ակադեմիա, շրջելով արվեստանոցներով, հիանում էինք աշխատանքներով, որոնք ոգեշնչող էին և հիացմունք պատճառող։ Ընդունեցին մեզ գրկաբաց և մանրամասն ներկայացրեցին արվեստանոցներում կատարվող աշխատանքը։

Օրն ավելի հիշարժան դարձավ Համբարձում և Վահագն Ղուկասյանների «Զրույց» խորագրով գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսին մասնակցելով։ Բազմաթիվ արվեստագետների, մտավորականների կողքին նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն էին, քանի որ համագործակցությունը Գյումրու ակադեմիայի հետ խոր արմատներ ունի։

Գյումրի. փողոցային թափառումներ՝ ֆիլմը Ֆլորա Դավթյանի

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started